-
26.04.2014|
11:02
Այսօր Երևանի Թումանյան 30 հասցեում գտնվող «Ակումբ»-ում Տոկիոյի Ժամանակակից արվեստի թանգարանի գլխավոր համադրող Յուկո Հասեգավան հանդես կգա դասախոսություններով:
-
25.04.2014|
19:17
Այս տարվա մարտի քսանին Սանտա Ֆեի շրջանի Չակոյի գյուղերից մեկի բնակիչները մի կատաղած մարդու ետևից էին ընկել, որը հրացանն իր կնոջ վրա պարպելուց հետո մի կրակոցով սպանել էր իր առջևով անցնող մի բատրակի: Հարևանները զինված հետապնդել էին նրան անտառում, ինչպես վայրի գազանի, ի վերջո գտել ծառը բարձրացած, հրացանն էլ հետը, սարսափելի ձևով ոռնալիս: Ստիպված էին եղել մի կրակոցով սպանել նրան:
-
25.04.2014|
19:14
Ապակին հնարավորություն է տալիս ստեղծել ներդաշնակություն ձևի և ներթափանցող լույսի միջև, և այսպիսով սահմանել լույսի էությունը՝ տարածությունը, և շոշափել այդ տարածության խորհուրդը:
-
25.04.2014|
13:45
Ապրիլի 27-ին՝ ժամը 19:00, Կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝Սերգեյ Սմբատյան) ելույթ կուենա Երիտասարդ կոմպոզիտորների հայ-ռուսական փառատոնի շրջանակներում: Համերգի ընթացքում կհնչեն ռուս երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
-
25.04.2014|
12:05
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կատարեց Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը: Մենակատարը ամերիկահայ դաշնակահարուհի, Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտի անվանի կատարող և հանրահռչակող Դորա Սերվիարյան-Կյունն էր:
-
25.04.2014|
11:04
Երիտասարդ վավերագրողների կարճ ֆիլմերի մրցույթը սկսում է հայտերի ընդունում՝ հրավիրելով 17-26 տարեկան կինոստեղծների՝ ներկայացնելու կարճ վավերագրական ֆիլմեր Հայաստանում առկա սոցիալական կամ քաղաքական որևէ խնդրի և փոփոխություն կատարողների դերի վերաբերյալ: Այս մրցույթը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և Հայաստանում ԱՄՆ դեսպանության համատեղ նախաձեռնությունն է:
-
24.04.2014|
21:48
Իրենց մանկության վայրերից տեղահանված հայ ծերունիները փախան, գաղթեցին, անապատներ, մայրցամաքներ, ծովեր և օվկիանոսներ անցան, բայց երբեք իրապես չճամփորդեցին: Աշխարհում թափառելը նրանց տխրությունների մի մասն էր, այլ ոչ թե` հետաքրքրությունների կամ ուրախությունների:
-
24.04.2014|
13:52
Ֆրանսիահայ անվանի ռեժիսոր Անրի Վերնոյի «Պարադի փողոցի 588 տունը» ֆիլմը Հանրային եթերում կլինի ապրիլի 24-ին՝ ժամը 00:55-ին (դերերում ՝ Ռիշար Բերի, Օմար Շարիֆ, Կլաուդիա Կարդինալե):
-
24.04.2014|
13:44
Ապրիլի 24-ի առավոտյան, ԱՄՆ-ի Լոս- Անջելես քաղաքում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն հայ կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը: Հուլիսի 29-ին Կոնստանտին Օրբելյանը կդառնար 86 տարեկան:
-
24.04.2014|
12:52
Այսօր Հանրային հեռուստատեսության եթերում ժամը 19:25-ին կցուցադրվի Քարլա Կարապետյանի` «Ճչացողները» ֆիլմը: